Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Վաղվա խնդիրներն այսօր պիտի կանխվեն
Հայ դեռահասները հեռու են առողջ ապրելակերպից: «Արգելված պտուղը» քաղցր է հատկապես դեռահասների համար։ Հիմնականում հենց այս շերտի ներկայացուցիչներն են առաջինը փորձարկում ալկոհոլը, թմրանյութը, ծխախոտը։
Հետեւանքը հետագա խնդիրներն են։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով մեծահասակների շրջանում գրանցված վաղաժամ մահացության դեպքերի 2/3-ը պայմանավորված է դեռահասության տարիքում ձեւավորված առողջական վարքագծով։
Այս պատճառով դեռահասների առողջությունը համարվում է հանրային առողջապահության խնդիր եւ պահանջում է շարունակական մշտադիտարկում եւ գնահատում։
Ըստ «Արաբկիր» բժշկական համալիրի երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի գիտական ղեկավար Արա Բաբլոյանի՝ դեռահասները հասարակության ամենաառողջ եւ ամենավտանգավոր հատվածն են. «Հետոյի խնդիրը դեռահասության ժամանակահատվածից կարող է առաջանալ։ Ժամանակ առ ժամանակ պետք է ուսումնասիրվի իրավիճակը»։ Նա արդյունավետ միջոց է համարում նաեւ համապատասխան ռեսուրսների օգտագործումը՝ նրանց կրթելու, դաստիարակելու համար։
Ներկայումս աշխարհում դեռահասների շրջանում նկատվում են ֆիզիկական եւ հոգեկան առողջության շեղումներ։ Սրանք շատ դեպքերում պայմանավորված են անառողջ սննդային սովորույթներով, ցածր ֆիզիկական ակտիվությամբ, ծխախոտի, ոգելից խմիչքի եւ թմրանյութերի փորձարկմամբ, վաղ սեռական կյանքով եւ այլ խնդիրներով։ Նրանց խնդիրները պահանջում են վաղ հայտնաբերում եւ միջամտություն։
Միջազգային այդ հետազոտությունը չորս տարին մեկ իրականացվում է Եվրոպայի 39 երկրներում։ Սա թույլ է տալիս ստանալ հավաստի, ներկայացուցչական տվյալներ ազգային մակարդակով, համեմատել տարբեր երկրների ցուցանիշները, ճիշտ իրականացնել հետագա միջամտությունը։
«Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագիծը» հետազոտությունը 2005-2007 թթ. Հայաստանում առաջին անգամ իրականացվել է «Արաբկիր» ԲՀ երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի նախաձեռնությամբ եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ։ Երեկ էլ ներկայացվեց 2009-2011 թթ. հետազոտության արդյունքները։ Միջոցառմանն աջակցել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Էյչ Էս-սթար» ծրագիրը։
Հետազոտությունն իրականացվել է ՀՀ առողջապահության, ՀՀ ԿԳ նախարարությունների, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ԱՀԿ եւ ԴԵԱՎ եվրոպական գիտական ցանցի համագործակցությամբ։
«Մենք հնարավորություն ունենք հասկանալու՝ ինչպիսին են հայ դեռահասները։ Ներգրավվելով այդ գործընթացին՝ Հայաստանը տարածաշրջանային մյուս երկրներին ուղի է ցույց տալիս։ Դեռահասությունը մի ժամանակաշրջան է, երբ դրվում են հետագա կյանքի հիմքերը՝ կամ առողջ, կամ հիվանդ»,–ասված էր ԴԵԱՎ հետազոտության միջազգային համակարգող Քենդայս Քերիի ուղերձում։
Այսպես, մեր երկրում հետազոտության համար հարցման թիրախային խումբ է հանդիսացել 11, 13 եւ 15 տարեկան 2833 դպրոցահասակ երեխա՝ բոլոր մարզերից։ 11 տարեկանների մեջ աղջիկների 81 տոկոսը, տղաների՝ 68 տոկոսը, 13 եւ 15 տարեկան աղջիկների 65 տոկոսը, իսկ տղաների 50 տոկոսը սիրում են դպրոցը։ Այս ցուցանիշով, այլ եվրոպական երկրների համեմատությամբ, Հայաստանը գտնվում է առաջին տեղում։
Կյանքով բավարարված է 11 եւ 13 տարեկանների շուրջ 95 տոկոսը։ Միջազգային կտրվածքով ցուցանիշը ամենաբարձրերից է։ Աղջիկների 28 տոկոսը անբավարար է գնահատում իր առողջությունը։ Առողջությունից գանգատներ են առկա դպրոցականների 40 տոկոսի մոտ, ընդ որում, 15 տարեկանների շրջանում այդ ցուցանիշը հասնում է 56 տոկոսի։ Այն եվրոպական միջինից բարձր է։ Հաճախակի գլխացավով տառապում է դպրոցականների 26 տոկոսը։ Գյուղաբնակ եւ 15 տարեկան աղջիկներն ավելի հաճախ են դժգոհում։ Փորացավից ամսական կտրվածքով գանգատվել է երեխաների 31 տոկոսը։
Միայնակության զգացումի մասին նշել է հարցվածների 20 տոկոսը։ Ընկճվածության նշաններ ունի մեկ քառորդը, հատկապես 15 տարեկան աղջիկները։ Ընկճվածությունն ավելի ցայտուն է մարզերում ապրող երեխաների մոտ։
Ընդհանուր առմամբ տղաների 8 եւ աղջիկների 10 տոկոսը նշել է, որ մտածել է ինքնասպանության մասին։ Ցուցանիշն ավելի բարձր է 15 տարեկան աղջիկների շրջանում՝ 17 տոկոս։
Դեռահասները դրսեւորում են նաեւ բավականին անառողջ սնվելակարգ։ Հարցվածների մինչեւ քառասունհինգ տոկոսը ընդհանրապես չի նախաճաշում, ավելի հաճախ աղջիկները։ Տանը սննդի անբավարարության պատճառով քաղցած լինելու մասին է նշել 20 տոկոսը, 4 տոկոսը նշել, որ քաղցած է քնում ամեն օր։
Տարիքային այս խմբի մոտ կա ֆիզիկական ակտիվության էական պակաս։ Տղաների 59 տոկոսը որեւէ սպորտաձեւով չի զբաղվում, աղջիկների շրջանում ցուցանիշը հասնում է 70 տոկոսի։
Տղաների շրջանում 11 տարեկանների 7 տոկոսը, 13 տարեկանների 13 տոկոսը եւ 15 տարեկանների 33 տոկոսը, աղջիկների շրջանում 15 տարեկանների 11 տոկոսը փորձել են ծխել։ Դեռահասների կեսը սկսել է ալկոհոլ օգտագործել 13 տարեկանում կամ ավելի վաղ։ Թմրանյութ երբեւիցե օգտագործելու մասին նշել է 15 տարեկանների 7 տոկոսը։
Հարցված 15 տարեկան տղաների 45 տոկոսը եւ աղջիկների 2 տոկոսը նշել են սեռական փորձի առկայության մասին։ Տղաների մոտ այս ցուցանիշը եվրոպական տվյալներից բարձր է, աղջիկներինը՝ ցածր։
Եվ այս ցուցանիշներն այն դեպքում, երբ դեռահասների 80 տոկոսին դասավանդվել է «Առողջ ապրելակերպ» դասընթացը։
«Կարեւոր են ոչ միայն տվյալները, այլեւ վերլուծությունը, իսկ ամենակարեւորը գործողությունն է»,–ի մի բերելով ասվածը՝ նշեց ԱՄՆ ՄԶԳ «Էյչ Էս-սթար» ծրագրի ղեկավար Ռոբերտ Հագան։
01.10.2012 Կարդացեք նաև
Այս հարցի պատասխանը կախված է բազմաթիվ գործոններից, ուստի հնարավոր չէ որոշել այն տարիքը, երբ երեխային պետք է թույլ տալ միայնակ խաղալ դրսում: Հաշվի առեք հետևյալ...
14.05.2025
Մոր և նոր աշխարհ եկած մանկիկի կապը շատ ամուր է հատկապես կյանքի առաջին ամիսներին: Մոր լավ տրամադրությունը նպաստում է երեխայի ամուր առողջությանը...
19.10.2023
Ծնող լինելը մեծ պատասխանատվություն է: Կենդանություն տալով փոքրիկ մարդկային էակին՝ դուք նաև պարտավոր եք նրանց մեջ սերմանել բարոյականության զգացում և համոզված լինել, որ նրանք մեծանում են խելամիտ և ճշտապահ չափահասներ...
06.04.2021
Աշխարհում տարեց-տարի ավելանում է մանկական հանցագործությունների, թմրամոլության և ինքնասպանությունների թիվը, մեծանում է այն երեխաների թիվը, որոնք միտում ունեն դևիանտ վարքի կամ արդեն ցուցաբերել են...
02.02.2021
Բժշկական տեսանկյունից ո՞ր տարիքից կարելի է սկսել սեռական հարաբերությունները: Արդյո՞ք կուսության վաղ կորստի վտանգ գոյություն ունի: Արդյո՞ք սեռական ժուժկալությունը վնասակար է...
09.01.2019
Իտալացի մեծանուն մանկավարժ Մարիա Մոնտեսորին այն չորս մանկավարժներից մեկն է, ով, ըստ ՅՈՒՆԵՍԿՈ-ի, մեծ ներդրում է ունեցել XX դարի մանկավարժական մտածողության ձևերի հաստատման հարցում...
03.12.2018
Սեռական հասունացմանը վերաբերող առավել հաճախ մտահոգող հարցերին պատասխանում է Արաբկիր բժշկական համալիր- Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ, դեռահասային բժիշկ, դեռահասային...
22.10.2018
Հայտնի է, որ օտար լեզվի յուրացումը մեծ ջանքեր և ժամանակ է պահանջում: Սակայն երեխան լիարժեք տիրապետում է օտար լեզվին երկու-երեք տարվա ընթացքում` առանց որևիցէ ջանքեր գործադրելու...
22.11.2016
Հոգեբանները հետազոտություն են անցկացրել երեխաների դաստիարակությանը վերաբերող տարածված լեգենդների ոլորտում: Նրանք առանձնացրել են մի շարք պնդումներ, որոնք ծնողները սխալմամբ համարում են ճիշտ...
20.09.2016
Zdravoe.com կայքի փոխանցմամբ՝ հիպերխնամակալությունը չափազանց վատ է անդրադառնում երեխաների զարգացման վրա և վտանգավոր է մտահոգ հայրերի ու մայրերի համար...
07.07.2016
Սա երևի կերակրող մայրերին ամենաշատ հուզող հարցերից է: Այն գնալով ավելի հրատապ է դառնում երեխայի մեծանալուն զուգահեռ, քանի որ շատ երեխաներ սկսում են գիշերն ավելի հաճախ...
27.04.2016
Հայաստանը զարգացող տնտեսություն ունեցող երկրների շարքում է: Շատ ընտանիքների համար օրվա հացի փող վաստակելը խնդիր է: Մարդիկ այնքան մտահոգված են իրենց վաղվա ապրուստի համար, որ երեխաների դաստիարակության...
25.02.2016
Ես հասկանում եմ, որ նա պետք է իմանա, որ ոչ բոլոր մարդիկ են արդար, ոչ բոլորն են անկեղծ: Բայց սովորեցրեք նրան, որ եթե կա սրիկա, կա նաև հերոս, եթե կա եսասեր քաղաքական գործիչ, կա նաև նվիրյալ առաջնորդ: Սովորեցրեք նրան այն, որ եթե կա...
04.12.2015
Բոլոր երեխաներն էլ սիրում են նկարել, բայց ոչ բոլորն են կարողանում: Շատ կարևոր է այդ շրջանում օգնել երեխային: Այդ նպատակով AdMe.ru-ն ներկայացնում է նկարներ, որոնց շնորհիվ կարելի է փուլ առ փուլ արտանկարել...
12.10.2015
Գիտնականները հայտնել են երեխաներին քնից առաջ կարդալու համար իդեալական հեքիաթի «բաղադրատոմսը». հեքիաթը տեւում է ուղիղ 8 րոպե ու 36 վարկյան, ու այնտեղ կա վիշապ, արքայադուստր, կախարդ ու փերի...
08.09.2015
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ